Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Նրանց հմայքն ու թշվառությունը

Նրանց հմայքն ու թշվառությունը
15.05.2009 | 00:00

ԿԱԴՐԱՅԻՆ ՇԱՐԺԻ ԱՎԱՐՏԸ
Կադրային շարժն ավարտվեց: Գոնե գործադրի մասով: Իսկ մնացածին շուտ մի սպասեք: ՀՀԿ-ում նման հարցերը «որոշվում» են «դարից երկար ձգվող» օրերի ընթացքում: Որոշ գնահատումներով` ՀՀԿ-ական շահագրգիռները ցավ կքաշեն մինչև աշուն:
ա) Որովհետև ներՀՀԿ-ական պայքարը չի ավարտվում և երբեք էլ չի ավարտվի: բ) Քաղաքապետական ընտրություններից հետո հնարավոր է պաշտոնների նոր բարտեր և վերաբաշխում, որովհետև կոալիցիան պահպանելու համար պետք կլինի յոթ տոկոսի շեմը չանցած ՕԵԿ-ին ևս մեկ խորհրդարանական պորտֆել տալ, մեկ-երկու «утешительный приз» էլ` յոթ տոկոսը «մի կերպ հաղթահարած» ԲՀԿ-ին նվիրել: Եվ քանի որ աշնանը ճուտ հաշվելը հեշտ է, դառնանք կատարված նշանակումներին:
Արմեն Գևորգի (մեղա-մեղա) Աշոտյան:
ԿԳ նախարարությունում, բոլոր դեպքերում, այս օրերին սպասում էին Սամվել Հարությունյանին: Սպասումը պատճառաբանված էր. ոլորտը ներսից իմացող, մեծ փորձ ունեցող Ս. Հարությունյանը կարող էր առանցքային նշանակության նախարարությունում պահել «хороший» տոնը, որովհետև, ըստ գնահատումների, նաև «կարգին մարդ» էր:
Բայց ողջ խնդիրն այն է, որ նախարարությունը խի՜ստ առանցքային է. մանավանդ այս պահին, և «пропускать»-ն անթույլատրելի էր.
ա) առջևում մայրաքաղաքային ընտրություններ են: Իսկ թե ինչ ասել է ԿԳ «ընտրական» ռեսուրս, պարզաբանման հավելյալ կարիքը չունի:
բ) Ի դեպ. վարչապետից ուղեկցվող Արմեն Աշոտյանն ու Լոնդոնից ընդունելության թեստերը բերող ինքնաթիռը նույն ժամին «վայրէջք» կատարեցին ԿԳ նախարարությունում: Իսկ թե ինչ ասել է ընդունելության քննություններ (վերջինիս ստվերային շրջանառությունը, ըստ ոլորտի գիտակների, մոտ 20 մլն դոլար է), նույնպես պարզաբանման հավելյալ կարիքը չունի:
գ) ԿԳ նախարարությունը ռազմավարություն է` գաղափարախոսական, և հայ-թուրքական, ղարաբաղյան խնդիրների նրբացման այս փուլում հաստատ պետք են լրջագույն վերանայումներ հայոց դպրոցա-բուհական համակարգում` կարծրացած մենթալիտետը տեղաշարժի ենթարկելու համար. եթե ընտրություններից և «ընդունելությունից» հետո ժամանակ մնա:
Մի խոսքով, ԿԳ նախարարության պայքարում հաղթող ՀՀԿ-ական թևն ապացուցելու էր, որ ինքը «պապա՜ է, պապա» (ի դեպ, ըստ հավաստի տեղեկությունների, Աշոտյանի երկու տարեկան որդին այդպես էլ չի ընտելանում, որ իր հայրն այլևս նախարար է, ու չի կարողանում արտասանել` «նախարար» բառը, անվերջ ասում է` «պապա` դեպուտատ», և ճիշտ է անում, որովհետև մանկան շուրթերից տիեզերական ճշմարտություններն են բարբառում, իսկ «դեպուտատ» բառն ավելի մոտ է «դիպլոմատ» բառին, և գաղտնիք չէ, որ Աշոտյանն ավելի շատ պատրաստվում էր դիվանագիտական, գեոպոլիտիկ գործունեության):
ՈՒ քանի կալի վրա ենք, շատ արագ ու միանգամից ասենք` ՀՀԿ-ն խորհրդարանական գեոպոլիտիկան «գցեց ձորը», որովհետև, ի դեմս Աշոտյանի, ՀՀԿ-ն օրենսդիրում ուներ աշխարհաքաղաքականությունից քիչումիչ հասկացող մեկը, որին կարելի էր հարցումներ հղել, հոդաբաշխ ինչ-որ բան լսել` «խնդրո առնչությամբ» ՀՀԿ դիրքորոշումների մասին (թող ՀՀԿ-ն դարդ անի, մեզ ի՞նչ կա, «մենք գնալու ենք քաղաք` սովորելու». իմա` Գրիգորիչ Գալուստն ու իսլամական հեղափոխությունը կան ու կան):
Եզրափակելով բժիշկ Արմեն Աշոտյանի մասին ասքը (վերջինիս հետ «ինքնատիպ» հարցազրույցը կարդացեք «Իրավունքը de facto»-ի առաջիկա համարում), արձանագրենք. ՀՀԿ-ում այս պահին դոմինանտ է նախագահական-վարչապետական հայտնի թևը. մնացածները «հանդարտաբար» կլլում են իրենց պարտադրված խաղը, մանավանդ` Հովիկաբրահամյանական թևը:
Ինչ վերաբերում է Էդուարդ Շարմազանովին, եթե այս խաղում նրան հասնի ընդամենը ՀՀԿ ֆրակցիայի քարտուղարի պորտֆելը, ապա դուրս կգա, որ ՀՀԿ բոլոր կարգի «աղբամանները» դատարկող, լրագրողների բոլոր կարգի ցավոտ-անցավ հարցերին պատասխանող Էդիկ Շարմազանովի (հետևաբար, ՀՀԿ մյուս երիտասարդների) նկատմամբ անարդարացի, անհավասար վերաբերմունք է դրսևորվում կուսակցությունում, ինչն էլ ոնց որ ՀՀԿ-ի մոտ խասիաթի է վերածվում: (Ի դեպ, չի բացառվում և, ըստ ամենայնի, ԱԺ սպասվող քառօրյայում գուցե հենց այդպես էլ լինի` Սամվել Նիկոյանը դառնա փոխխոսնակ, Շարմազանովը` ֆրակցիայի քարտուղար)։
Հասանք ԲՀԿ-ին: Էստեղ նույնպես կռիվ կար: Սոցապում սպասում էին Միքայել Մելքումյանին: Սակայն, ոնց երևում էր, Գագիկ Ծառուկյանը վերապահումներ ուներ «խնդրո առնչությամբ»: Ծառուկյանն ի սկզբանե «պտիչկա» էր դրել Գևորգ Պետրոսյանի անվան դիմաց, ի գնահատություն որոշ մանր և սպասվող «մեծիկ» ծառայությունների:
Իսկ Միքայել Մելքումյանին Կոլյաևիչը համաձայն չէր (կար նաև Վարդան Բոստանջյանի անունը և նույնիսկ մի կին` ատամնատեխնիկ. խոսքն Արևիկ Պետրոսյանի մասին է, բայց քանի որ ԲՀԿ-ում նույնպես «թևերի և ոտքերի» կռիվը մեծ է, վերջին երկուսը խաղն ավելի վաղ լքեցին), և ուրեմն` Միքայել Մելքումյանի պարագայում կար խանգարող երկու կարևոր նրբություն. նա նախկին ԱԺՄ-ական էր, և, ոնց ցույց է տալիս կյանքը, չեն լինում ոչ միայն նախկին КГБ-ականներ, դաշնակցականներ... այո, փաստորեն նաև` ԱԺՄ-ականներ (տես` Հանրային խորհուրդը` Վազգեն Մանուկյանով ու ԱԳՆ-ն` Շավարշ Քոչարյանով և նրանց համախմբվածությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ), ուստի դուրս կգար, որ Տիգրան Սարգսյանը, որն արդեն իսկ ձևավորում է «յուր պակետը», մասնակի լոտեր էր ունենալու նաև խորհրդարանում միջին ու մանր բիզնեսի համար «քյալլա տվող» ԲՀԿ-ում:
Միքայել Մելքումյանի հաջորդ «խնդիրն» այն էր, որ պետգույքի նախարարությունում Դավիթ Վարդանյանի (դարձյա՜լ ԱԺՄ-ական) ժամանակ աշխատելիս ինչ-ինչ խնդիրներ էր ունեցել, եթե չենք սխալվում, դատական մարմինների հետ կապված:
Մի խոսքով, սոցապ մենամարտը շահեց 36 տարեկան իրավաբան Գևորգ Պետրոսյանը, որի կենսագրությունը` մնացած թեկնածուներին զուգահեռ, «լուպայով» ուշիուշով զննում էր Գագիկ Կոլյաևիչը և ինքնորեն մտածում` ջահելը դեռ հայտնի չէ (դեռ կհասցնի -հեղ.). դա թերություն է:
Չնայած` արդեն: Սոցապնախարարը հայտնի Պետրոսյանների դինաստիայից է. գիտեք` ընտանիքի կարկառուն անդամը Պետրոսյան-որդին` Նոր Նորքի ՀՀԿ-ական թաղապետն է, որը «կոնվեյերի» վրա է դրել ՀՀԿ-ից ԲՀԿ անցումը (սա նույնպես նոր նախարարի առավելությունների մեջ է մտել երևի) և ուշի ուշով սպասում է, որ սիրասուն ՀՀԿ-ն իրեն փոխմարզպետ դարձնի` Վանաձորում: Ռաֆիկի, իրավաբանորեն ձևակերպած ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի եղբոր որդին` սոցապ նոր նախարարը, մի մեծ прелесть ունի. նվագում է ժողգործիքներ: Ոչ մի ենթատեքստ չենք դնում տակը: Իսկապես: Լոկ փաստն ենք արձանագրում:
Առայժմ` այսքանը:
Գյուղնախարարություն և գյուղնախարար: ՕԵԿ-ում նախարարական գզվռտոցի-կռվի մասին «աղբյուրները» լռում են:
Եվ «լուրերը», որ ՀՀ Վերահսկիչ պալատը կառավարություն է «ձևավորում», և վերահսկիչցիները միմյանց հանդիպելիս հարցնում են` դեռ էստե՞ղ ես, հլը նախարար չե՞ս դարձել, ինչպես երևում է, «համապատասխանում է իրականությանը»:
Իսկ եթե լուրջ, ապա Գերասիմ Ալավերդյանը, այո, Վերահսկիչ պալատի 4-րդ վարչության պետն էր (նախորդ օրը ՎՊ ողջ կոլեկտիվը` ՎՊ նախագահի նախաձեռնությամբ, բարեմաղթանքով-կոնյակով-կենացով-բանով «էն անիրավ աշխարհ ճամփեց» Գերասին, այլևս` Գերասիմ Վիկտորիչին... Է՜, ասում եք, էլի. ՎՊ-ն «այս պահին»` երրորդ եռամսյակում, ստուգումներ է իրականացնելու գյուղնախարարությունում. ճիշտ է` 2008-ի կտրվածքով):
Այսպիսով, գյուղնախարարի պորտֆելի միակ թերությունը, որ կհետապնդի Գ. Ալավերդյանին, նախարարի «նավսած» աթոռն է. Արամայիս Գրիգորյանը չուզելով չէր ուզում թափուրել աթոռը, նույնիսկ պատրաստ էր կուսակցական տոմսը վայր դնել, դաշնակցական ընկերներն ասին` «չըլնենք-չիմանանք»:
Բայց դե, հիշում եք` դաշնակցական ընկեր Ռոլանդ Շառոյանն էլ իր հերթին ու «վախտին» նավսեց մշակույթի նախարարի պորտֆելը. հրեն` Հասմիկ Պողոսյանը վայելո՜ւմ ու վայելում է այն:
Էնպե՜ս որ...
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2757

Մեկնաբանություններ